Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, Հայաստանի հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16/ և 24/, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3/ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ, 76-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2023թ․ նոյեմբերի 29-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները, որոշում եմ
1․ Գավառ քաղաքի Ա․Բոշնաղյան փողոց 36/1 հողամաս հասցեում գտնվող, 05-001-3054-0002 կադաստրային ծածկագրով, 0,00497 հա մակերեսով, համայնքային սեփականություն հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03052024-05-0048/, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության սահմանափակումներ չունեցող հողամասը 25 /քսանհինգ/ տարի՝ 31․12․2049 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով, կառուցապատման իրավունքով, տարեկան 20 000 /քսան հազար/ ՀՀ դրամ կառուցապատման իրավունքի վճարով տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Վլադիմիր Սերգեյի Լազյանին։
2․Իրազեկել մրցույթում հաղթող ճանաչված Վլադիմիր Սերգեյի Լազյանին , որ նա պարտավոր է վճարել տվյալ հողամասի պետական գրանցման համար Գավառ համայնքի կատարած 35 000/ երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ գումարի փոխհատուցումը, իսկ նրա կողմից վճարված 750 /յոթ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ նախավճարի գումարը հաշվանցվելու է որպես իր կողմից առաջարկված կառուցապատման իրավունքի տարեկան վճարի 2024 թվականի համար հաշվարկված վճարի մաս։ 3․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա գևորգյանին՝ 2024 թվականի հուլիսի 24-ին կայացածմ րցույթում հաղթող ճանաչված Վլադիմիր Սերգեյի Լազյանի հետ օրենքով սահմանված կարգով կնքել հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: