Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով վերոնշյալ հասցեների սեփականատեր Արմեն Անանեյի Հովեյանի /ծնված 06․09․1987թ․/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը, որոշում եմ
1. Գավառ քաղաք Ազատամարտիկների փողոց 2/7 /վկայական N 11072025-05-0044/ և Գավառ քաղաք Ազատամարտիկների փողոց 2 շենք, 8 բնակարան /վկայական N 24072025-05-0063/ հասցեներում գտնվող անշարժ գույքերը միավորել և միավորված գույքին տրամադրել Գավառ քաղաք, Զոհված Ազատամարտիկների փողոց, 2 շենք, 7-8 բնակարան հասցեն։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: