Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ, 8)-րդ, 24)-րդ կետերով, 9-րդ հոդվածի 5-րդ մասով, 13-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ Կառավարության 08.04.2021թ. թիվ 515 որոշման դրույթներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի բնակչության պահանջները
1. «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում բացել վաղ մանկության տարիքի կրտսեր առաջին խումբ՝ 2-3 տարեկանների ընդգրմամբ:
2. «Գավառի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը վերանվանել «Գավառի թիվ 7 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերության:
3. Համայնքի ղեկավարի դույն որոշումը և Գավառի թիվ 7 մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերության կանոնադրությունը ներկայացնել Գավառ համայնքի ավագանու հաստատմանը:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: