Այսօր: Հինգշաբթի, 16 Հոկտեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1352-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2025 թվականի N 1352-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԳԱՆՁԱԿ Հ․ ՊԱՐՈՆՅԱՆ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ 1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԿՐՏԻՉ ՌԱՖԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՌԱՖԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 26 դեկտեմբերի 2002թ-ի N 510-Ն օրենքով, «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 14.05.2025թ. տրված Գանձակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.02.1991թ. թիվ 1 որոշումից քաղվածքը, 26․08․2025թ․ տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Գանձակ Հ․ Պարոնյան փողոց 4-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.07 հա, ինչը փաստացի կազմում է 0.11666 հա, որը Մկրտիչ Ռաֆիկի Հովհաննիսյանին /ծնված 17.10.1971թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 168.08 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.11666 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Գանձակ Հ․ Պարոնյան փողոց 4-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Մկրտիչ Ռաֆիկի Հովհաննիսյանի /ծնված 17.10.1971թ-ին/, Հովհաննես Ռաֆիկի Հովհաննիսյանի /ծնված 11.12.1967թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․07 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․04666 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.11666 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 168.08 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1960թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2․ 2020թ-ին ինքնակամ կառուցված 52․1 քմ մակերեսով բնակելի տունը ճանաչել որպես ինքնակամ շինություն։

3. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, գյուղ Գանձակ, Հ․ Պարոնյան փողոց, 4-րդ նրբանցք, 1 հասցեն:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner