Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետով, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-18072024-05-0050 որոշմամբ, Գավառ համայնքի ղեկավարի 11 հուլիսի 2024 թվականի N 1670-Ա որոշմամբ
1. Գավառ համայնքի ղեկավարի 11 հուլիսի 2024 թվականի N 1670-Ա որոշման մեջ ավելացնել 4-րդ կետ՝ հետևյալ խմբագրությամբ /բաժանումից առաջացած նոր միավոր 0,03628 հա մակերսով հողմասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի/։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: