Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 23.09.2024թ. տրված Գանձակ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20.02.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք գ․ Գանձակ Հ․ Հակոբյան փողոց 1-ին փակուղի թիվ 5 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 05.12.2024թ./ Սիմիկ Հայրիկի Մանուկյանի /ծնված 23.10.1956թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը, համաձայն որի Գավառ համայնք գ․ Գանձակ Հ․ Հակոբյան փողոց 1-ին փակուղի թիվ 5 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.09703 հա, որը Սիմիկ Հայրիկի Մանուկյանի /ծնված 23.10.1956թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 117․6 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-1995թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09703 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք գ․ Գանձակ Հ. Հակոբյան փողոց 1-ին փակուղի թիվ 5 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սիմիկ Հայրիկի Մանուկյանի /ծնված 23.10.1956թ-ին /, հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․08 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․01703 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.09703 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 117․6 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1960-1995թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2․ Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք գ․ Գանձակ Հ․ Հակոբյան փողոց 1-ին փակուղի թիվ 5 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: