Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1) կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, որոշում եմ
1. Գավառ համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1257-Ա որոշման 1-ին կետում «ճանաչելով նրա սեփականության իրավունքը» բառակապակցությունից հետո գրված «0.6479» թվերը փոխարինել «0.16479» թվերով:
2. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: