Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Վաղինակ Հայրամի Բադոյանին, Մերուժան Վաղինակի Բադոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասից / վկայական N 089810 տրված 1998 թվականի դեկտեմբերի 14-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Վաղինակ Հայրամի Բադոյանին, Մերուժան Վաղինակի Բադոյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Հայրավանք հասցեում գտնվող 0.70 հա մակերեսով 05-059-0102-0161 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: