Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ ենթակետի, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, հիմք ընդունելով Գավառ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 10 նիստի թիվ 187-Ա որոշումը, Գավառ համայնքի ղեկավարի կողմից 22 հոկտեմբերի 2025 թ-ին տրված N ՆԹ-9454-25 ճարտարապետահատակագծային առաջադրանքը «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» ՍՊԸ-ի`սեփականության իրավունքով /վկայական N 03102025-05-0023/ պատկանող Գավառ համայնքի Գավառ քաղաքային բնակավայրի 05-001-1133-0026 կադաստրային ծածկագրով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության վերաբերյալ դիմումը, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «այաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, և հաշվի առնելով որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 9.2174 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գավառ քաղաքային բնակավայրի «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ /վկայական` N 03102025-05-0023 տրված 03.10.2025թ.-ին/ 9.2174 հա հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակությունից փոխել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ վարելահողից փոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողերի:
2.Փոփոխված հողամասին տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ թիվ 7 հողամաս հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: