Գավառ համայնքում իրականացվում է «Մասնակցային բյուջետավորում 2024» գործընթացը։ Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվել էին կանաչապատում, մ՛շակույթ, կրթություն, սպորտ, երիտասարդություն ոլորտները՝ որպես առաջնահերթություն։ Հաշվի առնելով վերոնշյալ ոլորտներին ծրագրերի համապատասխանությունը առաջարկվող ծրագրերը անցել էին նախնական գնահատման փուլ և ավարտել քվեարկության փուլը։ Քվերակության արդյունքում առաջադրված 8 ծրագրերից բնակիչների կողմից շատ ձայներ ստացած 4 ծրագրեր ճանաչվել են հաղթող, որոնց ավելի մանրամասն կանդրադառնանք ստորև։
«Գավառ համայնքում 2024 թվականի մասնակցային բյուջետավորում» ծրագրի մասին հայտարարությունը սույն թվականի մարտի 18-ին տեղադրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի կայքում (https://gavarihamaynqapetaran.am ):
Քվեարկությանը մասնակցել են Գավառ համայնքի թվով 850 բնակիչները։ Արդյունքում ունեցել ենք․
1․ Students Own Garden/Աշակերտների սեփական այգին – 4613 դիտում, 310 ձայն,
2․ Կանաչ թաղամաս – 865 դիտում, 197 ձայն,
3․ Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի տոնակատարությունների համար գույքի ձեռքբերում - 612 դիտում, 160 ձայն,
4․ «Ռեստարտ Գավառ» Երիտասարդական Այգի – 728 դիտում, 36 ձայն,
5․ Հովվի փառատոն – 205 դիտում, 30 ձայն,
6․ Ծովազարդի մշակույթի տան սենյակի վերանորոգում – 391 դիտում, 20 ձայն,
7․ Բացահայտե՛նք մեր հայրենիքը – 107 դիտում, 16 ձայն,
8․ Պահպանե՛նք մեր մշակույթը – 72 դիտում, 10 ձայն։
Քվեարկության արդյունքում հաղթող են ճանաչվել հետևյալ 4 ծրագրերը․
1․Students Own Garden/Աշակերտներիսեփականայգին,
2․Կանաչ թաղամաս
3․Հայրավանք և Բերդկունք բնակավայրերի տոնակատարությունների համար գույքի ձեռքբերում
4․ Restart Այգի։
 |
(39.39 Կբ)
|