Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 13 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 8 նիստի թիվ 251-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ Արայիկ Նորիկի Հակոբյանի՝ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորրագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված ավտոտնակը, օրենքով սահմանված կարգով օրինականացվել է որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 07062024-05-0052, տրված 07.06.2024թ./, որոշում եմ
1․Գավառ համայնքի գ․ Գանձակ Բաղրամյան փողոց 8/1 ավտոտնակ հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 80 քմ արտաքին /64․90 քմ ներքին/ մակերեսով ավտոտնակը, ավտոտնակի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0․01221 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար ավտոտնակի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1028 / մեկ հազար քսանութ / ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 82500 /ութսուներկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, ավտոտնակի համար առանձնացված 0.01221 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1 /մեկ/ քառակուսի մետրի համար հողի կադաստրային արժեքով՝ 792 / յոթ հարյուր իննսուներկու / ՀՀ դրամ, ընդամենը 97000 / իննսունյոթ հազար / ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Արայիկ Նորիկի Հակոբյանին ։
2․ Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:
3․ Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Արայիկ Նորիկի Հակոբյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:
4․ Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: