Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով՝ առաջարկվում է․ 1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսաացող Սայաթ-Նովա փողոց թիվ 60 հասցեում գտնվող մանկապարտեզի շենքի զբաղեցրած և սպասարկման համար նախատեսված 0,4021 հա /զրո ամբողջ չորս հազար քսանմեկ տասհազարերորդական/ հա մակերեսով հողամասը անհատույց, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը օգտագործման ժամկետով տրամադրել «Գավառի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ նախադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու համար։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը։ |