Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 21) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց /մշտական/ օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» 2010թ. հունվարի 14-ի N16-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում եմ
Համաձայնություն տալ
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, օգտագործման սահմանափակումներ չունեցող 2-րդ կարգի 100հա մակերեսով, 3-րդ կարգի 200հա մակերեսով, 4-րդ կարգի 300հա մակերեսով և 5-րդ կարգի 120հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 3-րդ կարգի 210հա մակերեսով, 4-րդ կարգի 50հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության խոտհարքները, 4-րդ կարգի 1200հա մակերեսով, 5-րդ կարգի 1500հա մակերեսով, 3-րդ կարգի 100հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով 2048 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով մրցույթով տրամադրելու վարձակալության:
2. Նշված հողատեսքերից 2-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը սահմանել 7500 /յոթ հազար հինգ հարյուր/, 3-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 6200 /վեց հազար երկու հարյուր/, 4-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը` 4200 /չորս հազար երկու հարյուր/, 5-րդ կարգի մեկ հեկտար վարելահողի տարեկան վարձավճարը 2000 /երկու հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 4000 /չորս հազար/ , 4-րդ կարգի մեկ հեկտար խոտհարքի տարեկան վարձավճարը` 2200 /երկու հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, 4-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ, 5-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը` 1000 /մեկ հազար/ ՀՀ դրամ, 3-րդ կարգի մեկ հեկտար արոտավայրի վարձավճարը՝ 3400 /երեք հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: