Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20,27,և 28,1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով 05-001-1133-0026 կադաստրային ծածկագրով գույքի սեփականատեր «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» ՍՊԸ գործադիր մարմնի ղեկավար Ղևոնդ Կամոյի Բաբայանի դիմումը հասցեագրված Գավառ համայնքի ղեկավարին նշված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու վերաբերյալ՝ առաջարկվում է․ 1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի 05-001-1133-0026 կադաստրային ծածկագրով «ԲԱՅԱԶԵՏ ՌՈՍ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող 9.2174հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից փոխել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողատեսքի, իսկ վարելահողի գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատեսքի՝ ջերմոցային տնտեսություն կառուցելու նպատակով։ 2․ Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ |