Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 19.04.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 2-րդ նրբանցք 1 հասցեի համասեփականատեր Ռուդիկ Մեխակի Ավետիսյանի /ծնված 11.06.1954թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 30.04.2024թ./ Մարտին Ազատի Գասպարյանի /ծնված 06.03.1972թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 2-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.04 հա, ինչը փաստացի կազմում է 0.03414 հա, որը Ռուդիկ Մեխակի Ավետիսյանին /ծնված 11.06.1954թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 110.10 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1985թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03414 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց 2-րդ նրբանցք 1 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ռուդիկ Մեխակի Ավետիսյանի /ծնված 11.06.1954թ-ին/, Ոսկեհատ Հարությունի Մադոյանի /ծնված 17.05.1963թ-ին/, Հովիկ Ռուդիկի Ավետիսյանի /ծնված 24.12.1981թ-ին/, Արմեն Ռուդիկի Ավետիսյանի /ծնված 09.03.1984թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.03414 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 110.10 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1985թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոց, 2-րդ նրբանցք, 1 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։