Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1162-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 օգոստոսի 2025 թվականի N 1162-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ Ք. ԳԱՎԱՌ Մ. ՍԱՐԻՆԳՈՒԼՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ43 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԱՐԱՏ ԷԴԻՍՈՆԻ ԹՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ, ԴԱՎԻԹ ԷԴԻՍՈՆԻ ԹՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ, ՀՐԱՅՐ ԷԴԻՍՈՆԻ ԹՈՒՄԲՈՒԼՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի պահանջներով, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, 11.07.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, Հրայր Էդիսոնի Թումբուլյանի /ծնված 07.04.1977թ-ին/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, «Դավիթ Առաքելյան » ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, որի համաձայն Գավառ համայնքի ք. Գավառ Մ. Սարինգուլյան փողոց թիվ 43 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է /ծածկագիր 05-001-0276-0008/, հատկացվել է 0.065 հա, ինչը փաստացի կազմում է 0.07799 հա, որը Հրայր Էդիսոնի Թումբուլյանի /ծնված 07.04.1977թ-ին/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ ինքնակամ կառուցված 48.33 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1990թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07799 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1. Վերականգնել Գավառ համայնքի ք. Գավառ Մ. Սարինգուլյան փողոց թիվ 43 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Արարատ Էդիսոնի Թումբուլյանի /ծնված 22.12.1973թ-ին/, Դավիթ Էդիսոնի Թումբուլյանի /ծնված 23.01.1975թ-ին/, Հրայր Էդիսոնի Թումբուլյանի /ծնված 07.04.1977թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված 0.065 հա հողամասից ավել փաստացի օգտագործվող 0.01299 հա հողամասի գույքային իրավունքները, ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.07799 հա ընդհանուր մակերեսով հողամասի նկատմամբ որպես օրինական տիրապետվող գույք:

2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք ք. Գավառ Մ Սարինգուլյան փողոց թիվ 43 հասցեն:

3. 1990 թվականին կառուցված 48.30 քմ մակերեսով շինությունները ճանաչել ինքնակամ շինություն:

4. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner