Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Ռիմա Գուրգենի Աղաջանյանին, Անուշ Խաչիկի Աղաջանյանին, Լենա Խաչատուրի Աղաջանյանին, Աննա Խաչատուրի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 03112025-05-0049 տրված 2020 թվականի մարտի 2-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Ռիմա Գուրգենի Աղաջանյանին, Անուշ Խաչիկի Աղաջանյանին, Լենա Խաչատուրի Աղաջանյանին, Աննա Խաչատուրի Աղաջանյանին սեփականության իրավունքով պատկանող գ. Լանջաղբյուր հասցեում գտնվող 0.251 հա մակերեսով 05-038-0503-0041 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: