Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, 36-րդ հոդվածի 5-րդ մասի, 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42/ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի ներկա տարածքում հնարավոր չէ իրականացնել կենտրոնի բնականոն աշխատանքների կազմակերպումը՝ առաջարկվում է․ 1․ Ուժը կորցրած ճանաչել «Գավառի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքից 65 քմ մակերեսով երեք սենյակներն անհատույց «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին հատկացնելու մասին Գավառ համայնքի ավագանու 06․07․2004թ․ թիվ 5 նիստի թիվ 5 որոշումը։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |