|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 մարտի 2023 թվականի N 43-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԿԵՏԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է․ 1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Հայրավանք բնակավայրի Կոլխոզնիկնորի փողոց 5 ավտոտեխսպասարկման կետ հասցեում գտնվող Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-059-0029-0052 կադաստրային ծածկագրով 0.00799 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Միհրան Վարազդատի Առաքելյանի կողմից կառուցված 79.9 քմ արտաքին (62.6 քմ ներքին) մակերեսով անվադողերի նորոգման կետը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 792 (յոթ հարյուր իննսուներկու) ՀՀ դրամ, իսկ անվադողերի նորոգման կետի 1 քմ-ի համար 9252 (ինն հազար երկու հարյուր) ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |
Կողմ -19 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|