Այսօր: Երեքշաբթի, 6 Մայիսի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 176
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 557-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2025 թվականի N 557-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԿԱՐՄԻՐԳՅՈՒՂ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՂՈՑ 84 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐԻԿ ՍԵՐՅՈԺԱՅԻ ՇՀՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 20.03.2025թ. տրված Կարմիրգյուղ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 17.04.1991թ. թիվ 3 որոշումից քաղվածքը, Գավառ համայնք գյուղ Կարմիրգյուղ Ազատության փողոց 84 հասցեի գույքի նկատմամբ ժառանգ /վկայագիր՝ տրված 24.03.2025թ./ Նորիկ Սերյոժայի Շհոյանի /ծնված 07.01.1963թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 18․12․2024թ-ին/ Կարեն Գուրգենի Արևշատյանի /ծնված 02․01․1978թ-ին/ դիմումը, «Նեֆրիտ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնք գյուղ Կարմիրգյուղ Ազատության փողոց 84 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.12 հա, ինչը փաստացի կազմում է 0.13365 հա, որը Նորիկ Սերյոժայի Շհոյանին /ծնված 07.01.1963թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 313.9 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1995թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.13365 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

1․ Վերականգնել Գավառ համայնք գյուղ Կարմիրգյուղ Ազատության փողոց 84 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Նորիկ Սերյոժայի Շհոյանի /ծնված 07.01.1963թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.13365 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 313.9 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1995թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Կարմիրգյուղ, Ազատության փողոց, 66/2 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։ 


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner