Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021 թ-ի N 233-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը և Գավառ քաղաքի Սայադյան փողոց 76 հասցեի սեփականատեր Մեխակ Հովհաննեսի Մանուկյանի /ծնված 26.07.1960թ./ լիազորված անձ՝ Դավիթ Սամվելի Միրիբյանի Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրած դիմումը և հաշվի առնելով, որ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0․03848 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1. Գավառ քաղաքի 05-001-0020-0027 կադաստրային ծածկագրի՝ Մեխակ Հովհաննեսի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 11052023-05-0027/ գույքի բաժանումից առաջացած 0․02700 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքի Գավառ քաղաք, Սայադյան փողոց 76 հասցեն թողնել անփոփոխ:
2. Գավառ քաղաքի 05-001-0020-0027 կադաստրային ծածկագրի՝ Մեխակ Հովհաննեսի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող /վկայական N 11052023-05-0027/ գույքի բաժանումից առաջացած 0.01148 հա մակերեսով նոր միավոր անշարժ գույքին տրամադրել Գավառ քաղաք, Սայադյան փողոց 76/2 հասցեն:
3․ Գավառ քաղաքի Սայադյան փողոց 76/2 հասցեում գտնվող 0․01148 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողատեսքից փոխել հասարակական կառուցապատման հողատեսքի։
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: