Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 106
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 2
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 2


Զեկ. ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի  պահանջներով

1.      4233 /Աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածով «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման դպրոց ՓԲԸ-ին  տրամադրել 1,300.000 /մեկմիլիոներեքհարյուրհազար/ ՀՀ դրամ՝ «ՀՀ համայնքների արդյունավետ կառավարում» համայնքային պաշտոնյաների մասնագիտական զարգացման ծրագրի շրջանակներում մատուցվող կրթական ծառայությունների արժեքը վճարելու համար:

2.      4241 /Մասնագիտական ծառայություններ/ տնտեսագիտական հոդվածով տրամադրել 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ Գեղարքունիք, Լանջաղբյուր, Կարմիրգյուղ և Ծաղկաշեն վարչական շրջանների խմելու ջրի որակի հետազոտության աշխատանքների իրականացման համար:

3.      Հիմք ընդունելով Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Գեղարքունեաց Թեմի 2022 թվականի ապրիլի 24-ի թիվ 16 գրությունը 4819 /Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին/ տնտեսագիտական հոդվածով  Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Գեղարքունեաց Թեմին տրամադրել  300.000  /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ՝ Սարուխան վարչական շրջանի Սուրբ Գևորգ եկեղեցու տարեկան կոմունալ ծախսերը կատարելու համար:

4.      4655 /Կապիտալ դրամաշնորհ ՀՈԱԿ-ներին/ տնտեսագիտական հոդվածով «Գավառ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին տրամադրել 1,400.000 /մեկ միլիոն չորս հայուր հազար/ ՀՀ դրամ՝ պոլիէթիլենային 60 լիտրանոց աղբարկղեր ձեռք բերելու համար:

5.      Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող  օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner