Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Հայկ Բաբկենի Թադևոսյանին, Ռուզաննա Սաշայի Ասատրյանին, Սասուն Հայկի Ասատրյանին, Դավիթ Հայկի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից /վկայական N 03122024-05-0042 տրված 2006 թվականի փետրվարի 28-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Հայկ Բաբկենի Թադևոսյանին, Ռուզաննա Սաշայի Ասատրյանին, Սասուն Հայկի Ասատրյանին, Դավիթ Հայկի Ասատրյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.244 հա մակերեսով 05-001-1020-0164 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: