Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1․Գյուղատնտեսական մթերքների արտադրություն կազմակերպելու նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-071-0260-0032 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 0,21163 հա մակերեսով այլ հողատեսքեր գործառնական նշանակության հողատեսքն օտարել աճուրդային կարգով։ 2․ Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 50 000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |