Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 34-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և որակավորում ունեցող անձ Դավիթ Առաքելյան Ա/Ձ /որակավորման վկայականի համար 0119, տրված 27.02.2012թ/ կողմից կազմված նոր հողամասի հատակագիծը, ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 17․10․2024թ․ N Կ-17102024-05-0120 որոշումը, Գավառ համայնքի ղեկավարի 18 սեպտեմբերի 2024 թվականի N 1933-Ա որոշումը, որոշում եմ
1.Գավառ համայնքի ղեկավարի 18 սեպտեմբերի 2024 թվականի N 1933-Ա որոշման առաջին կետում, /0.17106 հա ընդհանուր մակերսով հողամասի/ փոխարեն կարդալ՝ /0.16862 հա ընդհանուր մակերեսով հողամաս/ բառերը։
2. Գավառ համայնքի ղեկավարի 18 սեպտեմբերի 2024 թվականի N 1933-Ա որոշման հղումներում, /0.17106 հա մակերեսով հողամասի / փոխարեն կարդալ՝ /0.16862 հա մակերսով հողամաս/ բառերը։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրը: