Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 31.07.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 31.07.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Լիդա Օնիկի Ղափանցյանի /ծնված 03.09.1952թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Մ․ Նալբանդյան փողոց 6-րդ անցուղի թիվ 4 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.06 հա, ինչը փաստացի կազմում է 0.03874 հա, որը Լիդա Օնիկի Ղափանցյանի /ծնված 03.09.1952թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 210.70 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1954-1980թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03874 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Մ․ Նալբանդյան փողոց 6-րդ անցուղի թիվ 4 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Լիդա Օնիկի Ղափանցյանի /ծնված 03.09.1952թ-ին /, Մհեր Սպարտակի Թումբուլյանի /ծնված՝ 29․06․1975թ-ին/, Հասմիկ Սպարտակի Թումբուլյանի /ծնված՝05․06․1974թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.03874 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 210․70 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1954-1980թթ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք Գավառ Մ․ Նալբանդյան փողոց 6-րդ անցուղի թիվ 4 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ․ Բոշյանի վրա։