Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Արսեն Նորիկի Արզումանյանին, Նելլի Ռոզվելտի Կնյազյանին, Կարեն Արսենի Արզումանյանին, Թամարա Արսենի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 18082025-05-0053 տրված 2005 թվականի սեպտեմբերի 1-ին, վկայական N 19082025-05-0014 տրված 2005 թվականի սեպտեմբերի 1-ին, վկայական N 18082025-05-0049 տրված 2005 թվականի սեպտեմբերի 1-ին, վկայական N 18082025-05-0018 տրված 2005 թվականի սեպտեմբերի 1-ին, վկայական N 18082025-05-0051 տրված 2005 թվականի սեպտեմբերի 1-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Արսեն Նորիկի Արզումանյանին, Նելլի Ռոզվելտի Կնյազյանին, Կարեն Արսենի Արզումանյանին, Թամարա Արսենի Արզումանյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.14 հա մակերեսով 05-001-1036-0610 կադաստրային ծածկագրով, 0.0704 հա մակերեսով 05-001-1066-0055 կադաստրային ծածկագրով, 0.2517 հա մակերեսով 05-001-1016-0130 կադաստրային ծածկագրով, 0.09 հա մակերեսով 05-001-1036-0613 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողերը, 0.27 հա մակերեսով 05-001-1043-0232 կադաստրային ծածկագրով խոտհարքը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: