Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 51
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 97-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 97-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ Ք․ ԳԱՎԱՌ ՀԱՑԱՌԱՏ ԹԱՂԱՄԱՍԻ Հ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ 8-ՐԴ ՓԱԿՈՒՂԻ ԹԻՎ 2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԳԵՎՈՐԳ ՍԱՄՎԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, ԼՈՒՍԻՆԵ ՍԱՄՎԵԼԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 20.12.2024թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 07.04.1991թ. թիվ 19 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 27.01.2025թ-ին / գույքի նկատմամբ ժառանգ Գևորգ Սամվելի Վարդանյանի /ծնված 19.01.1982թ-ին/ դիմումը, «Հայր և Որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց ք․ Գավառ Հացառատ թաղամասի Հ․ Աբրահամյան 1-ին փողոց 8-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.14 հա, ինչը փաստացի կազմում է 0.14353 հա, որը Գևորգ Սամվելի Վարդանյանի /ծնված 19.01.1982թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 302․6 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1970-1980թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.14353 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ 

 

1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Հացառատ թաղամասի Հ․ Աբրահամյան 1-ին փողոց 8-րդ փակուղի թիվ 2 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Գևորգ Սամվելի Վարդանյանի /ծնված 19.01.1982թ-ին /, Սամվել Գևորգի Վարդանյանի /ծնված 02.08.1957թ-ին/, Լուսինե Սամվելի Վարդանյանի /ծնված 12.02.1979թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․14 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․00353 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.14353 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 302.6 քմ մակերեսով շինությունների / կառուցված 1970-1980թթ․/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք Գավառ Հացառատ թաղամասի Հ․ Աբրահամյան 1-ին փողոց թիվ 32/1 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
'; } else { element.innerHTML = 'No internet access - Համացանցը հասանելի չէ'; } } Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner