Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1453-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, info@gavarihamaynqapetaran.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2025 թվականի N 1453-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ Ք. ԳԱՎԱՌ Գ․ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 16 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾՈՎԻԿ ՀԱՐԱԶԱՏԻ ՔՅԱՐԱՄՅԱՆԻ, ՍԱՐԻԲԵԳ ՍԱՄՎԵԼԻ ԴԱԴՈՅԱՆԻ, ԼԻԴԱ ՍԱՄՎԵԼԻ ԴԱԴՈՅԱՆԻ, ՏԻՐՈՒՀԻ ՌԱԶՄԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԱՐՍԵՆԻ ԴԱԴՈՅԱՆԻ, ԱՐՍԵՆ ԱՐՍԵՆԻ ԴԱԴՈՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 04.07.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով, /տրված 07.11.2025թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Ծովիկ Հարազատի Քյարամյանի /ծնված 06.09.1964թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 03.07.2025թ-ին/ Վանուհի Երեմի Կոստանյանի /ծնված 24.05.1991թ-ին/ դիմումը, «Հայր և Որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ համայնքի ք. Գավառ Գ․Միքայելյան 4-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.08 հա, ինչը փաստացի կազմում է 0.09178 հա, որը Ծովիկ Հարազատի Քյարամյանի /ծնված 06.09.1964թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 211.26 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1964թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.09178 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ

1․ Վերականգնել Գավառ համայնքի ք. Գավառ Գ․Միքայելյան 4-րդ փողոց թիվ 16 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ծովիկ Հարազատի Քյարամյանի /ծնված 06.09.1964թ-ին/, Սարիբեգ Սամվելի Դադոյանի /ծնված 02.12.1989թ-ին/, Լիդա ՍամվելիԴադոյանի /ծնված 30.03.1982թ-ին/, Տիրուհի Ռազմիկի Մարտիրոսյանի /ծնված 16.03.1989թ-ին/, Սամվել Արսենի Դադոյանի /ծնված 04.11.2014թ-ին/, Արսեն Արսենի Դադոյանի /ծնված 17.04.2018թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար 0․08 հա օրինական հատկացված հողամասից ավել փաստացի օգտագործվող 0․00178 հա հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.09178 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 211.26 քմ ընդհանուր մակերեսով շինությունների /կառուցված 1964թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:

2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք ք. Գավառ Գ․Միքայելյան 4-րդ փողոց, թիվ 16 հասցեն:

3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:


ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423
info@gavarihamaynqapetaran.am
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner