Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 26․05․2016թ․ «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես աձանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 550-Ն որոշման դրույթներով, ք․ Գավառ Ա․ Ոսկանյան փողոց 5/80 հողամաս հասցեի սեփականատեր Արտյոմ Արայիկի Ցոգոլակյանի /ծնված 28․04․2000թ․/ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է․
1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաքի Ա․ Ոսկանյան փողոց 5/81 հողամաս հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0293-0079 կադաստրային ծածկագրով, 0,00153 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ք․ Գավառ Ա․ Ոսկանյան փողոց 5/80 հասցեի սեփականատեր Արտյոմ Արայիկի Ցոգոլակյանին։
2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1221․00 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: