Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով քաղաքացիներ Անդրանիկ Հրանդիկի Գսպեյանին, Երջանիկ Միշայի Գսպեյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասերից / վկայական N 18092023-05-0034 տրված 2023 թվականի սեպտեմբերի 18-ին / հրաժարվելու մասին դիմումը, որոշում եմ
1. Քաղաքացիներ Անդրանիկ Հրանդիկի Գսպեյանին, Երջանիկ Միշայի Գսպեյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Գավառ հասցեում գտնվող 0.08 հա մակերեսով 05-001-1125-0641 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության վարելահողը ճանաչել համայնքային սեփականություն:
2. Աշխատակազմի քարտուղարին` սույն որոշումն ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում այն ներկայացնել կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում՝ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման համար:
3. Աշխատակազմի քարտուղարին` հողամասի նկատմամբ իրավունք հավաստող վկայականը ստանալուց հետո` համայնքի ավագանու առաջիկա նիստում ավագանու հաստատմանը ներկայացնել համայնքի գույքագրման փաստաթղթերում առաջացող փոփոխությունները: