Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/կետի, «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ, 30-րդ և 40-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Ջրային օրենսգրքի 61․1-րդ և 61․2-րդ հոդվածների դրույթներով, նկատի ունենալով, որ «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության հետ նախկինում կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի գործողության ժամկետներն ավարտվել են՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է
1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի թիվ 2 պոմպակայանը, Գավառի խորքային հորը, Գավառ քաղաքի վարչական սահմաններում գտնվող Նորատուսի պոմպակայանը և խորքային հորը, Սարուխան բնակավայրի «Այգիներ» կոչվող տարածքի թիվ 1 խորքային հորը, Գանձակ բնակավայրի թիվ 2 պոմպակայանն ու Սարուխանին հարակից տարածքի՝ թիվ 2 միջնակարգ դպրոցի վերևի թաղամասի և Կարմիրգյուղին հարակից տարածքի թվով երեք խորքային հորերը, Լանջաղբյուր բնակավայրի «Ավզնոց» կոչվող տարածքի թիվ 2, «Խոզտեղ» կոչվող տարածքի թիվ 3 և «Ջալա» կոչվող տարածքի թիվ 4 խորքային հորերը մինչև 2026 թվականի ոռոգման սեզոնի մեկնարկը օգտագործման ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերությանը՝ ջրօգտագործող բնակչության կենցաղային ջրամատակարարումն ապահովելու նպատակով։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։