Հաշվետվություններ
|
Գավառ համայնքի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին
Ներկայացման ամսաթիվ` 05 նոյեմբեր 2025
Հաշվետու ժամանակահատված 01 հոկտեմբեր 2025թ. - 31 հոկտեմբեր 2025թ.
Գավառ համայնքը Մասնակցային բյուջետավորում 2025 թվականի միջոցառման շրջանակներում շարունակում է իրականացնել մի շարք բարեկարգման և կառուցապատման ծրագրեր, որոնք ուղղված են համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը և բնակիչների համար որակյալ միջավայրի ստեղծմանը։ Ստորև ներկայացվում է աշխատանքների ընթացիկ վիճակը.
-
«Նորատուսի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տարածքի ցանկապատի բարեկարգում
Աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում․ իրականացվել է հին ցանկապատի ապամոնտաժումը և հիմնակմախքի տեղադրման աշխատանքների մոտ 60%-ը։ Նախատեսվում է մոտ օրերս սկսել ցանկապատերի տեղադրումը։
-
Գավառ քաղաքի Ազատության փողոցում բացօթյա մարզահրապարակի (Street Workout) կառուցում
Աշխատանքների իրագործված հատվածը կազմում է շուրջ 45%։ Ամբողջությամբ ավարտվել է հարթակի բետոնապատումը, այժմ ընթանում է մարզավայրի մետաղական կոնստրուկցիաների ամրացումը։
-
Գավառ քաղաքի Ազատության փողոցում սպորտային հրապարակի կառուցում (փողոցային ֆուտբոլ և բասկետբոլ)
Կատարված է մոտ 50%։ Ավարտվել է հենահատակների ձևավորումը և ցանկապատի հիմքի կառուցումը։ Հաջորդ փուլում նախատեսվում է խաղադաշտի գծանշում և կավարտվի հատակի ծածկապատումը։
-
Գավառ քաղաքի Ազատության փողոցում մանկական խաղահրապարակի կառուցում (խաղարաններ և ատրակցիոններ)
Աշխատանքների շուրջ 40%-ը կատարված է։ Տեղադրվել են խաղահրապարակի հիմքային հենակետերը, ընթացքի մեջ է ծածկի հարթեցումը և խաղային տարրերի մոնտաժման նախապատրաստական աշխատանքները։
Բոլոր աշխատանքները իրականացվում են համաձայն հաստատված գրաֆիկների և տեխնիկական պայմանների։ Ծրագրերի ավարտը կապահովի համայնքի բնակիչների համար արդիական, անվտանգ և մատչելի հանգստի ու սպորտային միջավայրի ստեղծում։