Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով 1. Համաձայնություն տալ Գավառ համայնք Գ. Մովսեսյան փողոց 3/1 հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0344-0026 կադաստրային ծածկագրով 0.00103հա մակերեսով, բնակավայրերին պատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքն և Աշոտ Գարեգինի Միրիբյանի կողմից կառուցված 10.3ք.մ. արտաքին /7.8 ք.մ. ներքին/ մակերեսով մառանը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձին: 2. Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 1221.00 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ, իսկ մառանի 1ք.մ. համար 362 /երեք հազար վեց հարյուր քսանյոթ/ ՀՀ դրամ: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: |