Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է 1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը եւ թույլատրել ներկայացնելու «Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք և Գեղարքունիք գյուղերում ոռոգման համակարգերի կառուցում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։ 2․Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Գավառ համայնքի Ծովազարդ, Լճափ, Բերդկունք, Հայրավանք և Գեղարքունիք գյուղերում ոռոգման համակարգերի կառուցում» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։ 3․Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2023 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։ 4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։ |