Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21) կետի դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1. Համայնքների խոշորացման արդյունքում իրավահաջորդության կարգով նախկին Գեղարքունիք համայնքից Գավառ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված Գեղարքունիքի Կ. Դեմիրճյան փողոց թիվ 42 հասցեում գտնվող շինության առաջին հարկի աստիճաններից ձախ 19.8 /տասնինն ամբողջ ութ տասնորդական/ ք.մ. և 48.2 /քառասունութ ամբողջ երկու տասնորդական/ ք.մ. մակերեսներով երկու սենյակներն ու երկրորդ հարկի աստիճաններից աջ 147 /մեկ հարյուր քառասունյոթ/ ք.մ. մակերեսով սենյակը, ընդամենը՝ 215 /երկու հարյուր տասնհինգ/ ք.մ տարածքը ևս տրամադրել «Գեղարքունիքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Նախադպրոցական կրթության ծառայության մատուցում իրականացնելու համար «Գեղարքունիքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Գեղարքունիքի Կ. Դեմիրճյան փողոց թիվ 42 հասցեում գտնվող շինությունից 570.1 /հինգ հարյուր յոթանասոուն ամբողջ մեկ տասնորդական/ քմ մակերեսով տարածքը 5 /հինգ/ տարի օգտագործման ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner