Այսօր: Կիրակի, 13 Հոկտեմբերի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2091-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2024 թվականի N 2091-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ Գ․ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Պ․ ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ 8 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 34-րդ, 35-րդ, 35.1-րդ, 36-րդ, 37-րդ և 39-րդ կետերի, Գավառ համայնքի ավագանու 13 սեպտեմբերի 2024 թվականի թիվ 8 նիստի թիվ 256-Ա որոշման պահանջներով և հիմք ընդունելով ինքնակամ կառույցն իրականացրած անձ Մուշեղ Սերյոժայի Մխիթարյանի՝ Գավառ համայնքի ղեկավարին հասցեագրված դիմումը և օրինականացման համար սահմանված վճարների անդորրագրերը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառուցված բնակելի տունը, անասնաշենքը օրենքով սահմանված կարգով օրինականացվել են որպես համայնքային սեփականություն /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 17062024-05-0011, տրված 17.06.2024թ./, որոշում եմ

1․Գավառ համայնքի գ․ Գեղարքունիք Պ․ Սևակի փողոց 1-ին նրբանցք 8 բնակելի տուն հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, օրինական ճանաչված 293․0 քմ արտաքին /206․10 քմ ներքին/ մակերեսով բնակելի տունը, 51․80 քմ արտաքին /39․90 քմ ներքին/ մակերեսով անասնաշենքը, բնակելի տան և անասնաշենքի զբաղեցրած ու սպասարկման համար նախատեսված 0․0869 հա մակերեսով հողամասը, համապատասխանաբար բնակելի տան 1/մեկ/ քառակուսի մետրի համար 2622 / երկու հազար վեց հարյուր քսաներկու / ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 768300 /յոթ հարյուր վաթսունութ հազար երեք հարյուր / ՀՀ դրամ, անասնաշենքի 1/մեկ/ քառակուսի մետրի համար 1748 / մեկ հազար յոթ հարյուր քառասունութ/ ՀՀ դրամ արժեքով, ընդամենը 90600 /իննսուն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամ, բնակելի տան, անասնաշենքի համար առանձնացված 0.0869 հա մակերեսով հողամասը՝ յուրաքանչյուր 1 /մեկ/ քառակուսի մետրի համար հողի կադաստրային արժեքով՝ 514․8 / հինգ հարյուր տասնչորս ամբողջ ութ / ՀՀ դրամ, ընդամենը 447500 / չորս հարյուր քառասունյոթ հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ և տվյալ միավորի նկատմամբ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարների փոխհատուցման վճարների 35000 /երեսունհինգ հազար/ ՀՀ դրամ արժեքներով, ուղղակի վաճառքով օտարելու ինքնակամ կառույցն իրականացրած անձ՝ Մուշեղ Սերյոժայի Մխիթարյանին ։

2․ Շենք-շինությունները չեն հակասում քաղաքաշինական նորմերին և դրանց մակերեսները որոշվում են քարտեզագրման, գեոդեզիայի, չափագրման /հաշվառման/ և հողաշինարարության գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող կազմակերպությունների /անձի/ կողմից տրված հատակագծերին համապատասխան:

3․ Հանձնարարել աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արա Գևորգյանին՝ օրենքով սահմանված կարգով Մուշեղ Սերյոժայի Մխիթարյանի հետ կնքելու ուղղակի վաճառքի պայմանագիր:

4․ Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա:

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner