Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության
18․05․2006թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է
1. Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Զոհված Ազատամարտիկների փողոց 2-րդ նրբանցք 5/62 ավտոտնակ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0293-0053 կադաստրային ծածկագրով 0,00705 հա մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը ևՆորիկ Արտաշի Հակոբյանի կողմից կառուցված 70,5քմ արտաքին (63,0 քմ ներքին) մակերեսով ավտոտնակը և սպասարկման համար հատկացված հողամասը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամկառույցն իրականացրած անձին:
2․Վաճառքի գին սահմանել հողամասի 1քմ-ի համար 1221,00 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, իսկ ավտոտնակի 1քմ-ի համար 1209 (մեկ հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: