Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, ՀՀ հողային օրենսգրքի 61-րդ և 66-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 35-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 18․05․2006 թ․ «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման դրույթներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է․
1․ Համաձայնություն տալ Գավառ քաղաք, Զ․ Անդրանիկի 1-ին փողոց 6-րդ փակուղի 1/1 խանութ հասցեում գտնվող, Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-001-0446-0067 կադաստրային ծածկագրով, 0,002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը և Լյովա Սերյոժայի Բաղդասարյանի կողմից կառուցված 40 քմ արտաքին (33,09 քմ ներքին) մակերեսով խանութը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու ինքնակամ կառոյցն իրականացրած անձին։
2․ Վաճառքի գին սահմանել հողամասի 1 քմ-ի համար 1221 (մեկ հազար երկու հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ, իսկ խանութի 1 քմ-ի համար 10881 (տաս հազար ութ հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը: