Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, առաջարկվում է. 1.Գավառ համայնքի 2025թ-ի բյուջեում հատկացնել 10․000․000 դրամ գումար՝ 2025թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։ 2. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են կանաչապատում, կրթություն, սպորտ, երիտասարդություն և մշակույթ ոլորտները՝ որպես առաջնահերթություն։ 3. Մասնակցային բյուջետավորման գործընթացի ժամանակ առաջարկներ ներկայացնելու իրավասություն ունեն՝ շահագրգիռ յուրաքանչյուր ոք, համայնքի բնակիչները, նրանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերը, քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները։ 4. Համայնքի ղեկավարին՝ 1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։ 2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանու հավանությանը. 3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։ 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից: |