Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 08.07.2025թ. տրված Գավառի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 23.09.2025թ-ին / գույքի նկատմամբ ժառանգ Ալեքսան Ռաֆիկի Աֆրիկյանի /ծնված 20.03.1957թ-ին/ դիմումը, «Դավիթ Առաքելյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց ք․ Գավառ Զ. Անդրանիկի 1-ին փողոց, թիվ 12 հասցեում գտնվող հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.12 հա, ինչը փաստացի կազմում է 0.07480 հա, որը Ալեքսան Ռաֆիկի Աֆրիկյանի /ծնված 20.03.1957թ-ին / ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 304.70 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1950-1999թթ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.07480 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ համայնք ք․ Գավառ Զ. Անդրանիկի 1-ին փողոց, թիվ 12 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ալեքսան Ռաֆիկի Աֆրիկյանի /ծնված` 20.03.1957թ-ին /, Լիդա Գրիշի Սալամյանի /ծնված` 21․04․1939թ-ին/, Քնքուշ Արարատի Սալամյանի /ծնված` 01.09.1962թ-ին/, Ռուզաննա Ալեքսանի Աֆրիկյանի /ծնված՝ 06.05.1983թ-ին/, Անի Ալեքսանի Աֆրիկյանի /ծնված՝ 18.07.1986թ-ին/, Ռաֆիկ Ալեքսանի Աֆրիկյանի /ծնված՝ 28.02.1991թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 0.07480 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 304.70 քմ մակերեսով շինությունների / կառուցված 1950-1999թթ․/ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ համայնք, ք. Գավառ Զ. Անդրանիկի 1-ին փողոց, թիվ 12 բնակելի տուն հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոշյանի վրա: