Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 10.06.2008թ. ՀՀ ՀՕ-117-Ն օրենքով, Տեղական Ինքնակառավարման Մասին ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Կառավարության 29.12.2005թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության 25.02.2021թ-ի N 233-Ն պահանջներով, հիմք ընդունելով 19.08.2024թ. տրված Գավառ համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 05.11.1991թ. թիվ 270 որոշումից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրով /տրված 20.09.2024թ-ին/ գույքի նկատմամբ ժառանգ Ժաննա Արշակի Իսրայելյանի /ծնված 22.04.1930թ-ին/ լիազորված անձ /լիազորագիր՝ տրված 30․08․2024թ-ին/ Ավետիք Արամայիսի Սարգսյանի /ծնված 10․01․1953թ-ին/ դիմումը, «Հայր և որդի Դավոյաններ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի ու շենք-շինությունների հատակագծերը, համաձայն որոնց Գավառ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 1-ին փակուղի 7 հասցեում գտնվող ընդհանուր հողամասը չափագրվել է, հատկացվել է 0.04 հա, ինչը փաստացի կազմում է 0.04678 հա, որը Ժաննա Արշակի Իսրայելյանին /ծնված 22.04.1930թ-ին/ ժառանգության իրավունքով պատկանող հողամասն է և հաշվի առնելով, որ օրինական կառուցված 177.9 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինությունների /կառուցված 1961թ./ կառուցման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.04678 հա հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ, որոշում եմ
1․ Վերականգնել Գավառ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոց 1-ին փակուղի 7 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Ժաննա Արշակի Իսրայելյանի /ծնված 22.04.1930թ-ին/ հողօգտագործման իրավունքը, բնակելի տան կառուցման և սպասարկման համար հատկացված հողամասի գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0.04678 հա ընդհանուր մակերեսով հողամասի և օրինական կառուցված 177.9 քմ մակերեսով շինությունների /կառուցված 1961թ./ նկատմամբ` որպես օրինական տիրապետվող գույք:
2. Անշարժ գույքին տրամադրել Գավառ, Օգոստոսի 23-ի փողոց, 1-ին փակուղի, 7 հասցեն:
3. Սույն որոշումը ներկայացնել ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` գույքային իրավունքների պետական գրանցում կատարելու համար:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գ. Բոծյանի վրա: