Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 7
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 7


Զեկ. ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ

«ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ ԵՎ ԼԱՆՋԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԾԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 1708-Ն որոշումը, Գավառ համայնքի ավագանին որոշում է

1.Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերում խմելու ջրագծերի կառուցում» նպատակային սուբվենցիայով իրականացվելիք ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։
2․Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել եւ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան ներկայացնել «Գավառ համայնքի Գեղարքունիք և Լանջաղբյուր գյուղերում խմելու ջրագծերի կառուցում» տնտեսական զարգացման ֆինանսավորման հայտը։
3․Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2023 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու եւ համայնքային ներդրում կատարելու համար։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner