Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 21/ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի հանրապետության վարչապետի N 02/12․63/43992-2024 հանձնարարականն ու ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի շրջաբերականը 1․ Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ տրանսպորտային միջոցներն օտարել աճուրդային կարգով․
1/ TOYOTA CAMRY 2,4 – թողարկման տարեթիվը՝ 2010թ․, պետհամարանիշը՝ 990 CC 61
2/ VAZ 21906 - թողարկման տարեթիվը՝ 2014թ․, պետհամարանիշը՝ 996 CC 61
3/ NIVA VAZ 21214 - թողարկման տարեթիվը՝ 2008թ․, պետհամարանիշը՝ 988 CC 61
4/ MITSUBISHI MONTERO-SPORT-3,5-թողարկման տարեթիվը՝ 2001թ․, պետհամարանիշը՝ 989 CC 61
5/ GAZ 3110 - թողարկման տարեթիվը՝ 2000թ․, պետհամարանիշը՝ 651 CG 61
2․ Տրանսպորտային միջոցների շուկայական արժեքները որոշելու և աճուրդների կազմակերպման գործառույթներն իրականացնելու համար դիմել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրը։ |