Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ և 12-րդ մասերի և 18-րդ հոդվածի 21) կետի դրույթներով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ, 67-րդ, 68-րդ հոդվածների դրույթներով՝ առաջարկվում է․ 1. Գյուղատնտեսական մթերքների արտադրության նպատակով Գավառ համայնքի սեփականություն հանդիսացող 05-021-0100-0004 կադաստրային ծածկագրով 0,25945 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողն օտարել աճուրդային եղանակով։ 2․ Հողատարածքի համար աճուրդի մեկնարկային գին սահմանել 315 000 (երեք հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ։ 3․ Հանձնարարել աճուրդի կազմակերպչին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել աճուրդը։ 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը։ |