Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Կրթության մասին» օրենքի 20-րդ հոդվածի, Գավառ համայնքի «Գավառի գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության 19-րդ, 26-րդ, 34-րդ կետի ժգ ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15․07․2024 թվականի թիվ 1289-Ա/2 հրամանով 2024-2025 թթ․ համար հաստատված օրինակելի ուսումնական պլանի 20-րդ կետը՝ առաջարկվում է․ 1․Ելնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 15․07․2024 թվականի թիվ 1289-Ա/2 հրամանով հաստատված ուսումնական պլանի 8-րդ աղյուսակի մեջ չընդգրկված 13-16 տարեկան դիմորդների գեղարվեստական կրթության կազմակերպման անհրաժեշտությունից, ուսումնառությունը կազմակերպել երկամյա ծրագրով։ 2․ Հաստատել երկամյա տևողությամբ կրթական ծրագիրը և ուսումնական պլանները՝ համաձայն հավելվածի։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |