Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի (այսուհետ ՀՏԶՀ ) կողմից իրականացվող Սոցիալական ներդրումներիև տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման (այսուհետ ՍՆՏԶԼՖ) ծրագրի մասնակցության հրավերը, 1. Ստեղծել նախաձեռնող խումբ (այսուհետ՝ՆԽ) համաձայն հավելվածի։
2. Ծրագրին մասնակցելու համար դիմել Հայաստանի Տարածքային Զարգացման հիմնադրամին՝ համայնքի հետևյալ առաջնահերթ խնդրով՝ «Գավառ համայնքի սանիտարական պայմանների բարելավում»։
3. Ծրագրի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում ՍՆՏԶ Ծրագրի պահանջներին համապատասխան:
4. Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում:
5. Հանձնարարել ՆԽ-ին կամ (համայնքապետարանին ) պատրաստել և ՀՏԶՀ-ին ներկայացնել առաջարկ ծրագրին մասնակցելու վերաբերյալ:
6. Ձեռք բերված տեխնիկան չօտարել, չսեփականաշնորհել, այլ նպատակներով չօգտագործել ծրագրի ավարտից 15 տարվա ընթացքում: |