Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 76, 77, 78 հոդվածների, Հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի, «Տեղական Ինքնակառավարման Մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24) կետի, ՀՀ Կառավարության «Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» 2001թ. ապրիլի 12-ի N286 որոշման պահանջներով, հիմք ընդունելով Գավառի համայնքապետարանի մրցութային հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 11-ի արձանագրությունները, որոշում եմ
1․Գավառ համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատարածքները սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ՝
N27052024-05-0100 տրված 2024 թվականի մայիսի 27-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-046-0109-0012 կադաստրային ծածկագրով 0,46082 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 3500 /երեք հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N27052024-05-0056 տրված 2024 թվականի մայիսի 27-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-046-0134-0004 կադաստրային ծածկագրով 0,05299 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 400 /չորս հարյուր/ ՀՀ դրամ վարձավճարով
N10062024-05-0075 տրված 2024 թվականի հունիսի 10-ին անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից, 05-046-0134-0016 կադաստրային ծածկագրով 0,06997 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարելահողը տարեկան 550 /հինգ հարյուր հիսուն/ ՀՀ դրամ վարձավճարով
2049 թվականը ներառյալ օգտագործման ժամկետով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Արման Ջիվանի Քարամյանին։
2. Արման Ջիվանի Քարամյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարի խորհրդական Ռուբեն Կոխպեցյանին` օրենքով սահմանված կարգով կնքել վարձակալության պայմանագիր:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: