Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Գավառի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 5-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 հունվարի 2023 թվականի N 5-Ա

ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՔՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 30-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի, 23-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N609-Ն ու 2010 թվականի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշման և ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 20.12.2022թ. տրամադրված N1/փ-298 դրական եզրակացության պահանջներով, Գավառ համայնքի ավագանին որոշում է 

1. Համաձայնություն տալ Գավառ համայնքի Գավառ բնակավայրի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 05-001-0814-0018 և 05-001-0814-0008 կադաստրային ծածկագրերով 0.36328հա և 1.99279հա մակերեսներով հողամասերը գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերից, հանգստի գոտի կառուցելու համար, հատուկ պահպանվող տարածքների հողերի նպատակային նշանակության հանգստի համար նախատեսված հողերի փոխելուն:
2. Օրենքով սահմանված կարգով նշված փոփոխությունը արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և համայնքի գլխավոր հատակագծում ապահովել սույն որոշումից բխող փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել հողամասի և շինության օտարման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրը:


Կողմ -19

ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ

ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ

ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ

ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ԶԱԽԱՐՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ

ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Գավառ Գր.Լուսավորչի փ. N 12
(0264)23423, (0264)22338
gavari.hamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53007968@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՎԱՌԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner