|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գավառ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, (0264)23423, (0264)22338, gavari.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2023 թվականի N 177-Ա |
ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 23-րդ հոդվածի դրույթներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ և 13-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաուերլիֆտինգ ֆեդերացիայի հավաքականի մասնակցությունը 2023 թվականի աշխարհի առաջնությանը՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է. 1․Գավառ համայնքի 2023 թվականի բյուջեով նախատեսված 10 բաժնի 7 խմբի 1 դասի գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածով նախատեսված գումարից տրամադրել 400 000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ Գավառ քաղաքի Ազատամարտիկների փողոց, տուն 1 հասցեի բնակիչ, ՀՀ պաուերլիֆտինգ ֆեդերացիայի հավաքականի մարզիկ Արտակ Ավետիսյանին՝ Իտալիայի Հանրապետությունում հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 1-ը կայանալիք առաջնությանը մասնակցելու նպատակով: Գումարը վճարել Արտակ Ավետիսյանին: 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը։ |
Կողմ -22 ԱԴԱՄՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԼԱՎՐԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱԼՏԵՐ ԳՈՒԼԱԲՅԱՆ ՀՐԱՅՐ ԴԱՆՈՅԱՆ ՕՆԻԿ ԴԱՇՏՈՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐՅԱՆ ԱՐՏԱԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԶԱՐՈՒՀԻ ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԱՐԻԱՄ ՄԱՐՈՒԽՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱԼԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՐԻԲՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԻՐԻԲՅԱՆ ՆՈՒՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՆԵԼ ՊԵՏՈՅԱՆ ԱՆԻ ՊՈՂՈՍՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՕՀԱՆՅԱՆ ՕՀԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|